Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Տնային դեպիլյացիա՝ մեղրամոմեր և խառնուրդներ

Տնային դեպիլյացիա՝ մեղրամոմեր և խառնուրդներ

Ամառային օրերի գալստյան հետ հնարավոր չէ շրջանցել դեպիլյացիայի թեման: Ձգտելով գրավիչ տեսք ունենալ՝ յուրաքանչյուր կին փորձում է մի քանի մեթոդ: Դեպիլյացիայի բոլոր առկա միջոցներից մազերի հեռացումը մեղրամոմի օգնությամբ ամենահայտնիներից է: Մեղրամոմային դեպիլյացիայի անցկացումը հնարավոր է ինչպես գեղեցկության սրահի պայմաններում, այնպես էլ տանը, որը մեթոդիկայի ևս մեկ արժանիք է: Բացի այդ, պրոցեդուրայի համար խառնուրդը  կարելի է պատրաստել ինքնուրույն՝ այդ կերպ նշանակալիորեն տնտեսելով:

 

Մեղրամոմային դեպիլյացիայի համար կոսմետիկ միջոցները խանութից կամ դեղատնից բավականաչափ թանկ են, այնուամենայնիվ, նրանք մեծ պահաջարկ են վայելում՝ շնորհիվ մազերի հեռացման այլ միջոցների հանդեպ ծանրակշիռ առավելությունների: Պրոցեդուրայից հետո մազերը չեն աճում 2-3 շաբաթ (որոշ դեպքերում՝ անգամ ավելի), մաշկը դառնում է փափուկ և էլաստիկ, վերնամաշկի եղջերացած բջիջների միաժամանակյա հեռացման շնորհիվ մազիկները ժամանակի ընթացքում դառնում են ավելի բարակ և մշտական դեպիլյացիայի դեպքում նկատելիորեն նվազում են: 

 

Իհարկե, մեղրամոմային դեպիլյացիան ունի նաև իր թերությունները: Մազերը հավերժ չեն հեռացվում, այլ ժամանակավորապես: Պրոցեդուրան բավականին ցավոտ է (խնդիրը լուծվում է տեղային անզգայացնող միջոցների կիրառմամբ՝ դեպիլյացիան անցկացնելուց մի քանի րոպե առաջ): Դրանից բացի կան նաև նրա կիրառման բժշկական հակացուցումներ, օրինակ, ոտքերի երակների վարիկոզային լայնացումը: Դեպիլյացիայի նման տեսակը խորհուրդ չի տրվում մաշկի բարձր զգայունություն և ալերգիկ հակվածություն ունեցող կանանց: 

 

Այնուամենայնիվ, տեղյակ եղեք մազերի տնային հեռացման որոշ բաղադրատոմսերի, որոնցից մեկը բնական մոմերի հիման վրա մեղրամոմային դեպիլյացիայի համար խառնուրդի օրինակ է:  

 

Բաղադրատոմսերով կարելի է սպառազինվել որոշ պարագաներում, երբ խիստ անհրաժեշտ է երկար ժամանակով հարթություն պահպանել ոտքերի վրա: Չպետք է մոռանալ, որ նշյալ պրոցեդուրան չպետք է անցկացնել անմիջականորեն որևէ նշանակալի իրադարձությունից առաջ, երբ պետք է ցուցադրել ոտքերի գեղեցկությունը: Ավելի լավ է դա անել նախօրեին կամ երկու օր առաջ:

 

Տնային օգտագործման համար նախատեսված միացությունները պատրաստվում են բնական բաղադրամասերի հիման վրա՝ շաքարավազ, մեղր, կիտրոն, ջուր, մեղրամոմ, կարնաուբյան մեղրամոմ, գերչակի ձեթ, լանոլին և այլն: 

 

Միանգամայն հավանական է, որ մեղրամոմի կիառման առաջին փորձերը անհաջող լինեն: Լավ արդյունքի համար պետք է գտնել օպտիմալ ջերմաստիճան, այլապես կարելի է մաշկի այրվածք ստանալ: Կարևոր է ստացվող խառնուրդի տեքստուրան, քանի որ հակառակ դեպքում մազերը կարող են մնալ տեղում (խառնուրդի ոչ բավարար կպչունության դեպքում), ավելին, հնարավոր է նաև նրանց աճի խթանման արդյունք (քանի որ որոշ բաղադրամասեր ունեն սնուցող հատկություններ): Հենց այդ պատճառով սկզբում պետք է փորձարկել մեղրամոմի արդյունավետությունը մաշկի որոշակի հատվածի վրա: 

 

Եթե խառնուրդները ճիշտ են պատրաստված, պրոցեդուրան դեպիլյացիայի բոլոր կանոններով (քսել մազերի աճի ուղղությամբ, այն դուրս բերել մազերի աճին հակառակ ուղղությամբ, հարմարավետության համար  օգտագործել կտորե կամ թղթե շերտեր և այլն) պետք է հանգեցնի լավ արդյունքի: Բացի այդ, կիառելով տնային դեպիլյացիայի մեթոդները, կարելի է նշանակալիորեն տնտեսել ժամանակն ու փողերը:

Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://www.krenizdravo.com/
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...

Սալուտեմ 3.2021
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Էսթետիկ բժշկություն Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Անձնական խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Անձնական խնամք
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ

Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ